Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Թուրքիայի պաշտպանության նախարարը կմեկնի Բաքու

Թուրքիայի պաշտպանության նախարարը կմեկնի Բաքու
01.11.2020 | 22:36

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն նոյեմբերի 1-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բաքվում հանդիպման ժամանակ հայտնել է, որ Բաքու կգա ՊՆ նախարար Հուլուսի Աքարը: Չավուշօղլուն ասել է նաև, որ իրենք Բաքվում են Էրդողանի հանձնարարությամբ:

«Մենք նախագահի հանձնարարություն ունենք Ադրբեջանին միայնակ չթողնել այս գործընթացում, պարբերաբար այցելել Բաքու և համատեղ գործել։ Այստեղ են ժամանելու նաև մեր Պաշտպանության նախարարն ու այլ գործընկերներ: Այստեղ է նաև մեր խորհրդարանի նախագահը»,- Չավուշօղլուի խոսքը մեջբերում է Ադրբեջանի նախագահի կայքը:

Դիտվել է՝ 2067

Մեկնաբանություններ